Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին երկուշաբթի հեռախոսով քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ․ հայտնել են վարչապետի գրասենյակից։

Երկու երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինայում զարգացող իրավիճակը: Նախագահ Պուտինը վարչապետ Մոդիին տեղեկացրել է ուկրաինական և ռուսական թիմերի միջև բանակցությունների ընթացքի մասին: Վարչապետ Մոդին ողջունել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող բանակցությունները և հույս հայտնել, որ դրանք արդյունք կտան: Նա նշել է, որ նախագահներ Պուտինի և Զելենսկու ուղիղ զրույցը կարող է մեծապես օգնել շարունակվող խաղաղության ջանքերին:

«Նախագահ Պուտինը վարչապետին տեղեկացրել է հումանիտար միջանցքների հետ կապված ընթացիկ միջոցառումների մասին, որոնք կհեշտացնեն խաղաղ բնակչության, այդ թվում՝ հնդիկ ուսանողների տարհանումը», – ավելացրել է վարչապետի գրասենյակը։ Սա Հնդկաստանի և Ռուսաստանի ղեկավարների երրորդ խոսակցությունն է Ուկրաինայի թեմայով։

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն