Ազգային ժողովում մարտի 4-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Տեխնիկական

անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում

փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ կառավարության

համապատասխան որոշման համաձայն՝ տեխնիկական անվտանգության ոլորտում գործող մի շարք տեխնիկական կանոնակարգեր, որոնց հիման վրա իրականացվում է տեխնիկական անվտանգության փորձաքննություն, ուժը կորցրած են ճանաչվելու սույն թվականի ապրիլ ամսին: Դրանց փոխարեն գործելու են ԵԱՏՄ կանոնակագերը, որոնցով հնարավոր չէ իրականացնել տեխնիկական փորձաքննություն:

«ԵԱՏՄ կանոնակարգերով կարգավորվում են արտադրանքի անվտանգության մասին պահանջները, իսկ ազգային տեխնիկական կանոնակարգերով սահմանվում են արտադրական վտանգավոր օբյեկտների շահագործման տեխնիկական անվտանգության ապահովման պահանջները: Ըստ այդմ՝ անհրաժեշտություն է առաջացել կառավարությանն օրենքով օժտել տեխնիկական անվտանգության ոլորտում տեխնիկական անվտանգության նորմեր, կանոններ, հրահանգներ ընդունելու իրավասությամբ, որի հիմքով էլ լրացում է կատարվում վերը նշված Օրենքի 4-րդ հոդվածում»,- նշել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն