Անձրև կտեղա, ջերմաստիճանը կնվազի
Երևանի առանձին հատավածներում այսօր կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև, մարտի 9-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 10-ին հնարավոր է ամպրոպ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Մարտի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերի առանձին շրջաններում այսօր ցերեկը, մարտի 9-12-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ։
Լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք։
Մարտի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, մարտի 8-12-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 9-ին՝ Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի 5-7 աստիճանով։