ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային այցով եղել է հարկային ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներում:

Ռուստամ Բադասյանը շրջայց է կատարել հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության, հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչություններում, ինչպես նաև հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչությունում:

Կոմիտեի ղեկավարին ներկայացրել են ստորաբաժանումների գործառույթների պատշաճ իրականացման գործընթացը: Կոմիտեի ղեկավարը հարկ վճարողների սպասարկման բաժնում հետևել է աշխատանքներին, հետաքրքրվել տնտեսվարողներին մատուցվող ծառայություններով և դրանց կազմակերպման ընթացքով:

Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ հարկ վճարողների սպասարկման որակի շարունակական բարձրացումը, ինչպես նաև վերլուծական կարողությունների ընդլայնումն առանձնահատուկ կարևորություն ունեն:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն