Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար:

Տավուշի և Լոռու մարզերում, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածում տեղում է ձյուն:

Շիրակի մարզի Թորոսգյուղ-Աշոցք, Արթիկ-Ալագյազ, Սյունիքի մարզի Գորիս-«Զանգեր», Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում և Սյունիքի մարզի Կապան-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն