Երևանի Աջափնյակ, Արաբկիր և Ավան վարչական շրջաններում էլեկտրաշչակներ կփորձարկվեն
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ քաղաքապետի որոշմամբ իրականացվելու է Երևան քաղաքի Աջափնյակ, Արաբկիր և Ավան վարչական շրջաններում տեղադրված էլեկտրաշչակների ուսումնասիրություն՝ մարտի 14-21-ն ընկած ժամանակահատվածում:
Փորձարկվող էլեկտրաշչակների հասցեները՝ ներկայացված ցանկում:
Քաղաքապետարանը ներողություն է խնդրում պատճառված հնարավոր անհարմարությունների համար:
hy.armradio.am