Լարսը փակ է. ռուսական կողմում մոտ 267 բեռնատար կա
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Դժվարանցանելի են Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները, իսկ Տավուշի մարզի Ոսկեպարի և Ջուջևանի ոլորանները՝ բեռնատարների համար։
Լոռու մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Լոռու, Սյունիքի (բացառությամբ Սիսիան և Մեղրի քաղաքների) մարզերում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում (բուք), Աշտարակ, Ապարան, Թալին, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Մարտունի, Շիրակի մարզի Գյումրի, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան և Աբովյան քաղաքներում տեղում է ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ձնահյուսի վտանգի պատճառով): Ռուսական կողմում կա մոտ 267 բեռնատար ավտոմեքենա։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Armeniatoday.news