Այսօր ես ռուս եմ, Ռուսաստանը իմ երկրորդ հայրենիքն է․ աջակցության ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
Ես եկել եմ աջակցելու Ռուսաստանի Դաշնությանը, եկել եմ ասելու, որ որևէ ազգ չի կարող հաղթել ռուսին, որովհետև ռուսի մեջ հոգով արդարությունն է դրված։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ դեսպանատան դիմաց ի աջակցություն Ռուսաստանի ակցիա իրականացնող ՀՀ քաղաքացիներից մեկը։
«Եկել եմ ասելու, որ Ռուսաստանը ինձ համար երկրորդ հայրենիք է, ես ինքս ազգությամբ հայ եմ, բայց եկել եմ ասելու, որ այսօր ես ռուս եմ։
Աշխարհում երկակի ստանդարտներ չեն կարող լինել, ինչպես հայ ազգը իր 5000-ամյա պատմության մեջ չի կործանվել, այնպես չի կարող կործանվել Ռուաստանը։ Եկել եմ՝ խնդրելու Ձերդ գերազանցություն Ռուսաստանի նախագահին, որ ստիպի տականքներին դիվանագիտական առումով կատարել իր պահանջները։ Եկել եմ ասելու, որ ես քեզ հետ եմ, ռո՛ւս ազգ դու իմ եղբայրն ես, մենք Ռուսատսանի հետ ենք ու հավիտյան նրա հետ էլ կմնանք»,– ասաց նա։
Վերջինս նշեց, որ այսօր ամբողջ աշխարհը դուրս է եկել Ռուսաստանի դեմ և իրենք ՌԴ դեսպանատան դիմաց են՝ ցույց տալու իրենց աջակցությունը։
Tert.am