Շարունակվում են Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասի բնակելի համալիրի կառուցման շինաշխատանքները: Այդ մասին ասված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆեյսբուքի էջում:

«Ավարտվել են արտաքին պատերի շարման, ջերմամեկուսացման և երեսապատման աշխատանքները:

Հիշեցնենք, որ նոր բազմաբնակարան շենքերը շահագործման կհանձնվեն հաշված ամիսներ անց: 36 ընտանիք ամառը կդիմավորի բնակարանամուտով:

Շահառուները տնակներում բնակվող երկրաշարժից տուժածներն են:

Հաջորդիվ, բնակարաններով կապահովվեն նաև 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինվորների ընտանիքները»,-  նշված է գրառման մեջ:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն