Այսօրվանից ուժի մեջ է մտնում հասարակական վայրերում ծխելն արգելող օրենքը
2022թ. մարտի 15-ն է։ Այսօրվանից բոլոր հանրային սննդի հաստատություններում արգելվում է բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը՝ Հայաստանը դասելով քաղաքակիրթ երկրների շարքին, որոնք ջանք են գործադրում ավելի առողջ միջավայր ապահովելու համար։
Առավոտյան Առողջապահության ազգային Ինստիտուտ/ National Institute of Health, Armenia-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի հետ այցելեցինք սրճարան, որպեսզի դիտարկենք օրենքի աշխատանքը և կարող ենք փաստել, որ առնվազն այստեղ այն աշխատում էր։
Կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին օգնել մեզ աշխատացնել օրենքը՝ պահանջելով մաքուր օդ բոլոր հաստատություններում։
Հ.Գ. իհարկե մեր շուրջը և մեր երկրում կան բազում այլ խնդիրներ, այս հարցից ավելի կամ պակաս կարևոր, բայց բոլոր հարցերով էլ պետք է զբաղվենք։
Արսեն Թորոսյան