ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ներկայացրեց 2021 թվականին կատարված աշխատանքները:

«Աշխատանքներ են տարվում ուսումնասիրած ապաստարանների և հակաճառագայթային թաքստոցների տվյալների բազայի մշակման ուղղությամբ: Ներկայացվել է տեղեկություն ՀՀ-ում բնակչության պատսպարման, բնակչությանը կցագրված պաշտպանական կառույցների կարգաբերման, բազմաբնակարան շենքերի, մասնավոր տների, կազմակերպությունների նկուղային հարկերի պատրաստականության վիճակի վերաբերյալ»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ ուսումնասիրվել են նաև բազմաբնակարան շենքերի, մասնավոր տների և կազմակերպությունների նկուղային հարկերը:

«ՏԿԵՆ-ին և Քաղաքաշինության կոմիտեին առաջարկներ են ներկայացվել նորակառույց դպրոցների, մանկապարտեզների և այլ հասարակական նշանակության շենք-շինությունների կառուցման նախագծերում պաշտպանական կառույցների ներառման վերաբերյալ: Արդեն որոշումը կա, որ ցանկացած նմանատիպ  կառույց պետք է ունենա պաշտպանական խնդիր կատարելու հնարավորություն»,- ասաց Փիլոյանը:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն