Utair ավիաընկերությունը սեփական ինքնաթիռներով շարունակում է չվերթները Հայաստան
Ռուսական Utair ավիաընկերությունն իր սեփականության ներքո գտնվող ինքնաթիռներով շարունակում է թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան: Այս մասին հայտնում է ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է Utair-ի մամուլի ծառայությունը:
«Ավիաընկերությունը շարունակում է թռիչքները արտերկիր: Այս պահին Utair – ը միջազգային չվերթներ է իրականացնում դեպի Ադրբեջան, Հայաստան, Տաջիկստան, Թուրքիա և Ուզբեկստան: Թռիչքներն արտասահմանյան երկրներ իրականացվում են այն ինքնաթիռներով, որոնք Utair – ի սեփականությունն են և գրանցված են քաղաքացիական օդանավերի ռուսական ռեեստրում», – ասված է հաղորդագրության մեջ:
Armeniatoday.news