Խնդիր ունենք փակել Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերը և կառուցել նորը. ՏԿԵ նախարար
Խնդիր ունենք փակել Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերը: Այս մասին Աժ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Պետք է իրականացվեն նոր աղբավայրի կառուցման աշխատանքներ: Այն գտնվում է նախագծման փուլում, մրցույթը հայտարարվել է, ընկերությունների կողմից կան գնային առաջարկներ: Հիմա այդ առաջարկներն ենք քննարկում»,- ասաց Սանոսյանը:
Նախարարի խոսքով՝ այն դանդաղ գործընթաց է, բայց կարևոր է լուծել խնդիրը:
«Սկսած էսթետիկ տեսքից մինչև բնապահպանական, առողջապահական հարցեր կան»,- ասաց Սանոսյանը:
1lurer.am