ԱՄՆ-ին մտահոգել է Բաշար Ասադի այցը ԱՄԷ
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը խորը մտահոգություն է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ Միացյալ Արաբական Էմիրություններ կատարած այցի առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:
Սա 2011 թվականին Սիրիայում սկսված պատերազմից հետո Ասադի առաջին այցն է ԱՄԷ:
Մասնավորապես Փրայսը նշել է, որ ԱՄՆ-ն հորդորում է մյուս երկրներին զգուշորեն մոտենալ Ասադի վարչակազմի հետ իրենց հարաբերություններին՝ հաշվի առնելով «վերջին 10 տարիներին վարչակազմի վարած քաղաքականությունը սիրիացիների նկատմամբ»
Այցի շրջանակում Ասադը հանդիպել է Աբու Դաբիի շեյխ Մուհամեդ բեն Զայեդ ալ-Նահյանի հետ, ով հայտարարել է, որ «Սիրիան արաբական անվտանգության հիմնասյուներից է, և ԱՄԷ-ն ցանկանում է սերտացնել այդ երկրի հետ համագործակցությունը»:
Shantnews.am



















