Օդի աղտոտվածության երկարատև ազդեցությունը  կարող է մեծացնել աուտոիմուն հիվանդությունների առաջացման վտանգը:

Կաթված, գլխուղեղի քաղցկեղ, վիժման և հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ`  2019 թվականին հրատարակված հետազոտության հեղինակները համոզված են, որ օրգանիզմի գրեթե յուրաքանչյուր բջիջ կրում է կեղտոտ օդի ազդեցությունը:

Այժմ Վերոնայի համալսարանի գիտնականները պարզել են նաև, որ օդի աղտոտվածության բարձր մակարդակը  մոտ 40 տոկոսով  ավելացնում է   ռևմատոիդ արթրիտի , 20%-ով ՝աղիների բորբոքային հիվանդությունների,  խոցային կոլիտի, 15%-ով ՝ շարակցական հյուսվածքի հիվանդությունների ռիսկը:

Հետազոտության մեջ, որը հրապարակվել է RMD Open ամսագրում, Գգտնականները հետազոտել են   81,363 տղամարդկանց և կանանց մասին 2016 թվականի հունիսից մինչև 2020 թվականի նոյեմբեր  կոտրվածքների ռիսկի մոնիտորինգի իտալական տվյալների բազան: Մոտ 12%-ի մոտ այս ժամանակահատվածում ախտորոշվել է աուտոիմուն հիվանդություն:

Լոնդոնի Բրունելի համալսարանի պրոֆեսոր  Ֆելիսիթի Գևինսն ասում է. «Այս ուսումնասիրությունը  ուղղակիորեն  հաստատում է, որ  օդի աղտոտվածության և իմունային  հիվանդությունների միջև ուղիղ  կապ  կա»:

Հետազոտողները խոստովանում են, որ իրենց բացահայտումները  բացարձակ ու անհերքելի ճշմարտություն չեն: Հնարավոր է, որ կան այլ գործոններ ևս քանի որ հետազոտության մասնակիցները տարեց մարդիկ են:  Համենայն դեպս  գիտնականները   հիշեցնում են. «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերջերս ճանաչեց օդի աղտոտվածությունը որպես առողջության համար ամենամեծ բնապահպանական վտանգներից մեկը: Մեր ուսումնասիրությունը նոր իրական փաստեր է տալիս աուտոիմուն հիվանդությունների և օդի աղտոտվածության ազդեցության միջև կապի վերաբերյալ: Բացի այդ, մեր բացահայտումների հիմքում կա ամուր կենսաբանական հիմնավորում: Այնուամենայնիվ, պատճառահետևանքային կապը դժվար է ապացուցել»:

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն