Ազգային ժողովում մեկնարկել են ընդդիմադիրների հրավիրած խորհրդարանական լսումները, որոնք առնչվում են Արցախին: Լսումների նախաձեռնողը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն է:

Հատուկ այս նպատակով Արցախից Երևան են ժամանել նաև Արցախի Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ: Ներկա են նաև հասարակական-քաղաքական դաշտի տարբեր ներկայացուցիչներ, հիմնականում` ՀՀԿ-ի ու «Հայրենիք» կուսակցության ակտիվ դեմքերը: Իշխանությունից, սակայն, ոչ ոք ներկա չէ:

ՔՊ-ականներն արհամարհել են Արցախին առնչվող լսումները, մինչդեռ առաջինն իրենք պիտի շահագրգռված լինեին` մասնակցելու այս լսումներին:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն