ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ մարտի 21-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ անասնահամաճարակային մշտադիտարկում կիրականացվի Հայաստանում գործող բոլոր սպանդանոցներում:

Մշտադիտարկումը կանցկացվի հետևյալ հարցերի շրջանակներում`

• սպանդանոցներ մորթի բերվող գյուղատնտեսական կենդանիներին ուղեկցող Ձև N 1 անասնաբուժական վկայականի առկայությունը (տրվում է անասնաբույժի կողմից ի վկայություն, որ կենդանին առողջ է),

• կենդանական ծագման մթերքի և հումքի պահման համար սառցախցիկներով ապահովվածությունն ու դրանց սանիտարահիգիենիկ վիճակը,

• սպանդանոցի տարածքի սանիտարահիգիենիկ վիճակը:

Մշտադիտարկման արդյունքները կհրապարակվեն:

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն