Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն արձագանքել է Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին: «Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը` վերականգնելով անխափան գազամատակարարումը Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար, որոնք շաբաթներով դիմանում են  սառնամանիքների՝ առանց ջերմության և տաք ջրի»,- նշված է կազմակերպության Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում:

Գրառմանը կից հրապարակվել է նաև Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պետեր Ստանոյի հայտարարությունը, որում ԵՄ-ն մտահոգություն է հայտնել Ստեփանակերտ գազի մատակարարումների ընդհատումների կապակցությամբ: 

Եվրամիությունն ընդգծել է Արցախի բնակչությանն անհապաղ գազ մատակարարելու անհրաժեշտությունը՝ հատկապես եղանակային ծանր պայմաններում, և ադրբեջանական կողմին կոչ է արել աջակցել այդ գործընթացին:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն