ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը 2023 թվականի բյուջեի նախագծով Հայաստանին նախատեսում է տրամադրել 24 միլիոն դոլարի աջակցություն, Վրաստանի և Ադրբեջանի համար առաջարկվում է, համապատասխանաբար, 88 միլիոն և  9,7 միլիոն դոլարի օգնություն:

Նախագիծը դեռևս պետք է լրամշակվի և հաստատվի Կոնգրեսի երկու պալատների կողմից, որի ընթացքում, ինչպես նախորդ տարիներին, աջակցության ծավալները կարող են վերանայվել, իսկ կոնգրեսականների ջանքերով նախագծում կարող է տեղ գտնել նաև Արցախի ականազերծման ծրագրի համար նախատեսված կետ: Համապատասխան ընթացակարգերի ավարտից հետո միայն նախագծի վերջնական տարբերակը կներկայացվի նախագահ Բայդենի ստորագրմանը:

2022 թվականին ԱՄՆ-ն Հայաստանին հատկացրել է 45 մլն դոլար և ևս 2 մլն դոլար՝ Արցախին:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն