Նախօրեին Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունները կարելի է գնահատել որպես առաջընթաց, սակայն դա դեռ վերջնական արդյունքը չէ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք նախօրեին Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքները համարում ենք դրական առաջընթաց: Սա դեռ վերջնական արդյունքը չէ»,- լրագրողներին ասել է նախարարը Աֆղանստանի հարևան երկրների արտգործնախարարների երրորդ համաժողովի շրջանակներում։

Մարտի 29-ին Ստամբուլում կայացել է ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը։ Հանդիպումն անցկացվել է Դոլմաբախչեի պալատում և տևել է մոտ երեք ժամ։ Ռուսական պատվիրակությունը, ինչպես նախորդ փուլերում, գլխավորում էր ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Բանակցությունների արդյունքներով նա, մասնավորապես, ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում զգալիորեն նվազեցնում է ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում։ Մեդինսկին նաև ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը հնարավոր է երկու երկրների արտգործնախարարների կողմից խաղաղության պայմանագրի նախաստորագրման հետ միաժամանակ։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն