ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հանձնաժողով է ստեղծել Ուկրաինայում ռազմական հանցագործությունների հարցով
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հանձնաժողով է նշանակել Ուկրաինայում ենթադրյալ ռազմական հանցագործությունների վերաբերյալ ապացույցներ հավաքելու համար։ Ըստ Reuters-ի՝ հանձնաժողովը ստեղծվել է Ուկրաինայի և նրա դաշնակիցների, այդ թվում՝ ԵՄ երկրների, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի առաջարկով։
Այն պետք է հարցաքննի վկաների և հավաքի ապացույցներ, որոնք կարող են օգտագործվել ապագա դատական գործընթացներում։
Հանձնաժողովը գլխավորում է Ռուանդայի միջազգային տրիբունալի նախկին նախագահ, նորվեգացի Էրիկ Մյոսեն։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված են Բոսնիա և Հերցեգովինայի մարդու իրավունքների հանձնակատար Յասմինկա Ջումհուրը և տարբեր երկրներում մարդու իրավունքների իրավիճակի հարցերով ՄԱԿ-ի նախկին հատուկ զեկուցող, կոլումբիացի Պաբլո դե Գրեյֆը։
Ե՛վ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան այժմ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 47 անդամ երկրների թվում են։
Ռուսաստանը, ըստ Reuters-ի, բողոքել է հանձնաժողովի ստեղծման դեմ։
Shantnews.am



















