Երևանի Չեռնիշևսկու փողոցը նոր ջրագիծ կունենա
Վեոլիա Ջուր ընկերության «Էրեբունի» շահագործման տեղամասն այս փողոցում սկսել է հին, քայքայված ու հոսակորուստ ունեցող ջրագծի ապամոնտաժման և 300 գծամետր պոլիէթիլենե նոր ջրագծի կառուցման աշխատանքներ:
Դրան զուգահեռ 50 բաժանորդի համար փողոցում մոնտաժվում են անհատական դիտահորեր, որոնց մեջ կվերատեղադրվեն շինություններից դուրս բերված ջրաչափերը: Աշխատանքների ավարտից հետո փողոցը կունենա կայուն ջրամատակարարում։
1lurer.am