Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Սև ծովում, որտեղ հայտնաբերվել էին ականներ, նավագնացության համար այլևս սպառնալիքներ չկան։

Նրա խոսքով՝ Թուրքիան կարող է նավեր տրամադրել Մարիուպոլից քաղաքացիական անձանց և վիրավորների տարհանումը կազմակերպելու համար: Աքարն ասել է, որ թուրքական կողմն այս հարցում համակարգում է իր գործողությունները Ռուսաստանի և Ուկրաինայի համապատասխան մարմինների հետ։

Ավելի վաղ Թուրքիայի ռազմական գերատեսչությունից հայտնել էին Բուլղարիայի հետ սահմանից ոչ հեռու ականներ հայտնաբերելու մասին:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն