Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հերթական քննարկումն է անցկացրել բժշկական հաստատություններում երեխաներին տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների բարեփոխումներ իրականացնող մասնագիտական աշխատանքային խմբի հետ:

Հանդիպման ընթացքում նախարարության մասնագետները ներկայացրել են երեխաների հիվանդության պատմագրի նոր տարբերակը, նորածինների հիվանդանոցային ձևաթղթերի թվայնացման աշխատանքների ընթացքը:

Մասնագետներն անդրադարձել են նաև «արտահիվանդանոցային պայմաններում նեղ մասնագիտացված բժշկական կազմակերպություններում երեխաների ախտորոշման ճշտման ուղեգրեր»-ի թվայնացման և առողջության առաջնային պահպանման օղակի հերթագրումների կարգավորման հարցերին:

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն