Ոստիկանները բերման ենթարկեցին ԱԺԲ ներկայացուցիչներին
Ոստիկանները Ազատության հրապարակից բերման ենթարկեցին Ազգային ժողովրդավարական բևեռի կողմից կազմակերպված հնարահավաքի մի քանի մասնակիցների։ Ականատեսների խոսքով նրանցից մեկը հարվածել է այնտեղով անցնող մի կնոջ, որն էլ դրա մասին հայտնել է ոստիկաններին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի հրապարակում բախում էր գրանցվելԱԺԲ հանրահավաքի մասնակիցների և մի խումբ քաղաքացիների միջև, ովքեր եկել էին այնտեղ՝ պաշտպանելու Արցախի դրոշը հանրահավաքի մասնակիցներից։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք նախորդ օրը՝ ԱԺԲ մի խումբ ներկայացուցիչներ ներկել էին՝ Արցախի դրոշի սպիտակ գույնը «մեկ պետություն, մեկ դրոշ» ակցիայի շրջանակներում։
Tert.am