Քաղաքապետը վատառողջ է․ ընդմիջումից հետո նիստը շարունակեց վարել փոխքաղաքապետը
Երևանի քաղաքապետարանում ավագանում այսօրվա նիստի ընդմիջումից հետո այն վարում է քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:
«Քաղաքապետը փոքր-ինչ վատառողջ է, ես կշարունակեմ»,- ավագանու անդամներին ասաց փոխքաղաքապետը:
Հիշեցնենք, որ ավագանու այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 22 հարց:
Tert.am



















