Մի խումբ երիտասարներ ՀՀ-ի և Արցախի դրոշներով ակցիա են իրականացնում Ագրարային համալսարանում։ Նրանք փորձեցին մտնել համալսարանի շենք և իրականացնել իրազեկման ակցիա, սակայն նրանց թույլ չտվեցին՝ հոդորելով ակցիան իրականացնել համալսարանի պատերից դուրս։

«Բարի եղեք, ձեր տարածքի վրա արեք ակցիան։ Դաս է գնում ներսում, խանգարում եք ուսանողներին, դրսում ինչ ուզում եք արեք, մտնելու եք, կեղտոտեք տարածքը, ուսանողները դուրս կգան՝ դրսում խոսեք իրենց հետ, բայց մի՛ մտեք»,- ասացին համալսանի աշխատակիցները։

«Ուսանո՛ղ, ոտքի՛», «Ուսանո՛ղ, զարթնի՛ր»  կոչերով երիտասարդներն այնուամենայնիվ մտան համալսարանից ներս և իրականացրեցին իրենց իրազեկման ակցիան՝ հորդորելով միանալ իրենց պայքարին։ Ինչից հետո համալսարանի բակում տեղադրեցին Արցախի դրոշը, գունավոր ծուխ բաց թողեցին՝ շարունակելով ակցիան մյուս բուհերում։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն