Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ՝ ԱԺ-ում ձայնային նռնակներ են տեղադրվում, իսկ տարածքում կենտրոնացել են մեծ քանակությամբ ոստիկանական ուժեր
Ազգային ժողովի շենքի տարածքում կենտրոնացել են մեծ քանակությամբ ոստիկանական զորքեր։ Մեծաթիվ ոստիկաններ հսկում են ԱԺ-ի բոլոր մուտքերը։
Համացանցում տարածվել են նաև տեսանյութեր, որ ԱԺ-ում ձայնային նռնակներ են տեղադրվում։
Նշենք, որ այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանն է և քիչ հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելելու է Ազգային ժողով։
Տեղեկացնենք, որ ժամը 12․00-ից մեկնարկել է ընդդիմության երթը՝ Երևանի տարբեր փողոցներով, իսկ 15․30-ին նախատեսված է հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում։
Tert.am