«Դիմադրություն» շարժման ցուցարարները շրջապատել են Երևանի քաղաքապետարանի շենքը, փակել մուտքերը։

ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն ասել է, որ իրենց խնդիրը շենք մտնելը չէ, այլ այն արգելափակելը և նշել, որ կողջունեն, եթե քաղաքապետարանի աշխատակիցները, դուրս գալով շենքից, միանան իրենց պայքարին:



Քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը իր ֆեյբուքյան էջում գրել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների ճնշող մեծամասնությունը աշխատավայրում է։ Որևէ մեկը դուրս գալու և բողոքի ակցիային միանալու ցանկություն չի հայտնել։

Առավոտյան տեղի է ունեցել  ընդդիմության ավտոերթը, որի միջոցով ընդդիմությունը քաղաքացիներին իրազեկում էր անհնազանդության ակցիաների մասին՝ կոչ անելով միանալ։ Ավտոերթն ուղեկցել են ոստիկանական մեքենաները։



Իշխանափոխության պահանջով ընդդիմությունն արդեն երկրորդ շաբաթն է անհնազանդության ակցիաներ է անցկացնում:

Ժամը 16:30-ի դրությամբ բերման էր ենթարկվել 15 ցուցարար, 2 մեքենա տեղափոխվել էր տուգանային հրապարակ։ Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը):




hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն