Բրյուսելում մայիսի 18-ին տեղի կունենա ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի 4-րդ հանդիպումը, որտեղ կքննարկվեն երկկողմ հարաբերությունները և քաղաքական հարցերը, հայտնում է ԵՄ խորհրդի կայքը:

ԵՄ անդամ երկրները և Հայաստանը մտքեր կփոխանակեն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքի, ինչպես նաև տնտեսական և ներդրումային պլանի վերաբերյալ:

Կքննարկվեն քաղաքական երկխոսության, ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների, առևտրատնտեսական համագործակցության հետ կապված հարցեր: Անդրադարձ է լինելու նաև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հեռանկարներին:

Մասնակիցները քննարկելու են նաև տարածաշրջանային հարցեր (Ռուսաստան/Ուկրաինա, Թուրքիա Իրան), ինչպես նաև ԼՂ հարցը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն