Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակ այցելեց ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հարցերի Սերժ Սարսգյանը չպատասխանեց, նշելով, որ կխոսի ավելի ուշ։

Նշենք, որ մայիսի մեկից շարունակում է փակ մնալ Ֆրանսիայի հրապարակը, որտեղ անընդմեջ հանրահավաքներ են, օրակարգային հարցերին վերաբերող քննարկումներ ու միջոցառումներ։

Այսօր «Դիմադրություն» շարժումը հանրահավաք չէր նախաձեռնել, այլ քննարկումներ՝ Հայաստանի ու Արցախի անվտանգության թեմայի վերաբերյալ։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն