Ազգային ժողովի արտահերթ նիստը սկսելու համար ժամը 20:00-ին դարձյալ քվորում չապահովվեց, դահլիճը դատարկ էր:

Ժամը 16:00-ին Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ այսօր հրավիրվել էր Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից ներկայացված հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագիծը։

Գրանցվել էր 33 պատգամավոր, քվորում չկար։ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի  համաձայն գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը ոչ ավելի քան 4 ժամ։

Քանի որ քվորում չլինելու պատճառով նիստը չսկսվեց, «Դիմադրություն» շարժման մասնակիցները երթով շարժվեցին դեպի Կառավարություն, ապա՝ Կառավարական թիվ մեկ առանձնատուն:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն