Բոլոր ճանապարհները լինելու են տվյալ երկրների սուվերենության ներքո. Արարատ Միրզոյան
Չեմ կարծում, որ գործընթացը ձգձգվել է, աշխատանքնային մթնոլորտում քննարկումները շարունակվում են, և կա համընդհանուր ընկալում, որ բոլոր ճանապարհները, որոնք պետք է վերաբացվեն և բացվեն, նմալու են այն երկրների սուվերենության և իրավասությունների ներքո, որոնց տարածքով, որ անցնում են, այսօր ՀՀ և ՌԴ արգործնախարարների համատեղ ասուլիսում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հունիսի 3-ին կայացած հանդիպմանը:
«Այստեղ, բնականաբար, միջանցքային տրամաբանությունը տեղ չունի և սա ուզում եմ ընդգծել՝ համընդհանուր ընկալում է: Միաժամանակ կան նաև բազմաթիվ մանրամասներ, որոնցում կողմերը տարբեր պատկերացումներ ունեն, բայց աշխատանքները շարունակվում են, և կարծում եմ կունենանք փոխադարձ ընդունելի լուծումներ»,- նշել է Արարատ Միզոյանը:
ՌԴ արտգործնախարարը նույնպես կարծում է, որ եռակողմ խմբի աշխատանքը ռիթմիկ է ընթանում:
«Երկաթուղային ճանապարհը համաձայնեցված է, այժմ ավարտում են ավտոճանապարհային ուղու համաձայնեցումը, նաև ավարտվում է ռեժիմի համաձայնեցումը, որը կհաստատվի այնտեղ: Այն կլինի պարզեցված, բայց բացարձականապես հայկական տարածքի սուվերենության ճանաչման վրա կհիմնվի», — ասել է Սերգեյ Լավրովը:



















