Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթ է ունեցել հունիսի 15-ին ԱԺ-ում 2021 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ:

Գործադիրի ղեկավարը փաստել է, որ բյուջեն երկրի առանցքային փաստաթղթերից է: «Բյուջեի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ ֆինանասական հատկանիշները նախորդ 5 ամիսների ընթացքում բազմակողմանի հրապարակային քննարկվել են:  Քննարկումներում առանձնակի տեղ են զբաղեցրել Արցախն ու 2021 թ. ընթացքում Հայաստանի կառավարության կողմից Արցախին հատկացված ֆինանսական աջակցությունը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

2021-2022 թթ Արցախի բյուջեն հասել է աննախադեպ մեծության, ՀՀ կառավարության բյուջետային աջակցությունն Արցախին հասել է աննախադեպ մեծության. Հայաստանի կառավարությունը եղել է, կա ու կլինի Արցախի կողքին, ասել է Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն