Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։



Իր ինստագրամյան էջում տեղադրված կադրում Լիլիթը պատկերված է ամուսնու՝ Վահե Խանամիրյանի հետ։ Երիտասարդ մայրիկը հրապուրիչ կերպարում է։ Նա կրում է հետաքրքիր նախշերով զգեստ։ Գանգուր մազերն արձակված են, արտահայտիչ շպարով է։ «Ու հակառակ բոլոր դժվարություններին, թող նորաստեղծ ընտանիքները շատանան, երեխաները շատանան, ուրախություն ու երջանկություն բոլոր ընտանիքներում», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է Լիլիթը։



Լիլիթ Մուրադյան

Օրեր առաջ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը պատկերված էր երեխաների՝ դստեր ու որդու հետ։ Լիլիթը ջերմ գրկել էր նրանց։ Հրապարակումը մեկնաբանված չէր։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ