Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին խորհրդարանականների ուղեկցությամբ օգոստոսի 11-ին այցելել է Տորոնտոյի հայկական կենտրոն:

«Շատ հաճելի է կանադահայերին հանդիպել այստեղ՝ Սկարբորոյում։ Մենք քննարկել ենք Կանադայի և Հայաստանի միջև սերտ կապերը, մեր աջակցությունը հայկական ժողովրդավարությանը և այն, թե ինչպես կառուցել ավելի ուժեղ համայնք»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարարը։

Նա շնորհակալություն է հայտնել Կանադայի հայ ազգային կոմիտեին՝ հանդիպումը կազմակերպելու համար։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն