Դեսպանը Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալին ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը
ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունել է Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալ Մարտին Դվորժակը: Զրուցակիցները անդրադարձ են կատարել Հայաստանի և Չեխիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարելիցին, հայ-չեխական երկկողմ օրակարգին, ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին՝ տարածաշրջանում կայունության ամրապնդման ու Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի կանխարգելման գործում:
Դեսպանը հանգամանալից ներկայացրել է դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի գործողություններն ուղղված են Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ ստեղծելուն և Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման ենթարկելուն



















