Ռուսաստանը վճռական է քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ
Ռուսաստանը վճռական է լուրջ աշխատանք տանել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման համար, այսօր կայացած ճեպազրույցում ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան։
«Մենք վճռական ենք զբաղվել ոչ թե պոպուլիզմով, այլ բովանդակային աշխատանքով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար»,- ասել է նա։
«Իսկ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցում մենք հետևողականորեն աջակցում ենք համապատասխան երկկողմ հանձնաժողովի գործունեությանը։ Մենք պատրաստ ենք ամեն օգնություն ցուցաբերել նրա աշխատանքում, այդ թվում՝ քարտեզագրական նյութեր տրամադրելով»,- ասել է Զախարովան։
«Այս ուղղությամբ առաջընթացը արդյունավետորեն կլուծի վիճելի հարցերը տեղում: Համապատասխան եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ, զբաղվում է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ։ Նրա հովանու ներքո կատարվել են լուրջ նախապատրաստական աշխատանքներ, դրանք գործնական հուն տեղափոխելու համար անհրաժեշտ են լրացուցիչ համատեղ ջանքեր»,- նշել է դիվանագետը։



















