Վրաստանի հետ Ռուսաստանի օդային սահմանի հնարավոր բացման մասին ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությունը տարբեր արձագանքներ է առաջացրել Վրաստանում:

Հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեմ է Ռուսաստանի հետ օդային կապի վերականգնմանը։ Ավելին, նա կառավարությանը կոչ է արել խստացնել երկրում ռուսների ներկայության պայմանները:

Սակայն իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ողջունել է Ռուսաստանի հետ օդային հաղորդակցության հնարավոր վերականգնման մասին որոշումը՝ այն համարելով շատ կարևոր քայլ Ռուսաստանում բնակվող Վրաստանի քաղաքացիների համար:

Երկու երկրի միջև ուղիղ չվերթերը դադարեցվել են 2019 թվականին նախագահ Պուտինի հրամանագրով: ՌԴ արտգործնախարար Լավրովը վերջերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր օդային հաղորդակցության հավանական վերականգնման մասին: Նա նաև բարձր էր գնահատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից հրաժարվելու Վրաստանի դիրքորոշումը, որը, ըստ նրա, Թբիլիսին կայացնում է հակառակ Արևմուտքի ճնշումներին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն