Տոյվո Կլաարը կժամանի Հայաստան
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է՝ կրկին կայցելի Հարավային Կովկաս․
«Վերադառնում եմ տարածաշրջան՝ Մյունխենում առաջնորդների հանդիպումների արդյունքներով խորհրդակցությունների շարքի համար, այցս մեկնարկում է Երեւանից», — Թվիթերում գրել է Կլաարը։
Նա ընգդծել է, որ առավոտյան «լավ հանդիպումներ» է ակնկալում։
Փետրվարի 18-ին՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում, տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որի ժամանակ կարեւորվել է Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղ գործընթացի շարունակումը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ տարվող աշխատանքների ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը և երկու երկրների միջև սահմանի սահմանագծմանը վերաբերող հարցերին: