Մենք ողջունում ենք Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունը, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ կերպով՝ տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հավասարազոր սկզբունքների հիման վրա, թվիթերում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա արձագանքել է նախօրեին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում հայտարարած այն մտքին, որ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման գործում Գերմանիան նաև ինքնորոշման իրավունքի կողմնակից է:

«Հակամարտության կարգավորումը հնարավոր չէ առանց ամբողջությամբ հաշվի առնելու մեր ժողովրդի հիմնարար և հավաքական իրավունքները»,- նշել է Նախագահ Հարությունյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն