Տարբեր ժամանակներում աշխարհում գերակայել են քաղաքական տարբեր ՄԵԳԱՆԱԽԱԳԾԵՐ, ինչպես օրինակ կոմունիզմը, ֆաշիզմը, նացիոնալ սոցիալիզմը և, մինչև վերջերս, լիբերալ ժողովրդավարությունը։ 

Ֆաշիզմը և նացիոնալ սոցիալիզմը, որպես մեգանախագիծ դադարեցին 1945թ.-ին երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

Կոմունիզմը, որպես մեգանախագիծ դադարեց 1991թ.-ին ԽՍՀՄ փլուզմամբ։

Այսօր նեոլիբերալիզմը, որպես մեգանախագիծ կարելի է ասել այլևս չկա՝ պայմանավորված միաբևեռ աշխարհի փլուզմամբ, որպես միակ գերտերություն ԱՄՆ դիրքերի զիջմամբ և նոր ուժային կենտրոնների ձևավորմամբ։

Ներկայումս փաստացի քաղաքական մեգանախագծերին փոխարինման են գալիս լոկալ՝ ազգային նախագծերը, որոնց իրագործման արդյունավետությամբ էլ պայմանավորված է լինելու պետության կենսունակությունը և ազգի անվտանգությունը։ 

———

Այսօր ՀՀ իշխանությունը, ոչ միայն չունի ազգային նախագիծ և ակնհայտորեն մերժում է ցանկացած ազգային դրսևորում, այլ նաև փաստացի դարձել է թուրքիայի ազգային նախագծի կարևոր մասնիկը։



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն