Հայաստանը ներկայացվել է որպես նոր ու գրավիչ ուղղություն հեծանվային տուրիզմի համար
Իտալական Concours Mondial Viagginbici-ն՝ հիմնվելով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի մամուլի հաղորդագրության վրա, հրապարակել է հոդված, որտեղ Հայաստանը ներկայացված է որպես նորահայտ և հեռանկարային ուղղություն հեծանվային տուրիզմի սիրահարների համար։
Հոդվածում ընդգծվում են Հայաստանի լեռնային ռելիեֆը, հյուրընկալությունը, պատմամշակութային հարստությունը և արկածային տուրիզմի մեծ ներուժը։ Viagginbici-ն Հայաստանը դիրքավորում է որպես հետաքրքիր և դեռևս լիովին չբացահայտված ուղղություն այն զբոսաշրջիկների համար, որոնք նախընտրում են ակտիվ ճանապարհորդություն։