Շինված ասֆալտի միֆը ևս քանդվեց
Իսկ եթե լուրջ, ապա սրանց սարքած ասֆալտն իրենց վարած քաղաքականության նման է՝ քանդվում է: Ինչպես քանդվել է սրանց նախաձեռնած ամեն ինչ: Միակ բանը, որ դեռ չի քանդվել, իրենց իշխանությունն է: Ու թե շարունակվի չքանդվել, կքանդվի մեր երկիրը, ավելի ճիշտ, այն ամենը, ինչ մնացել է մեր երկրից: Ես չեմ պրիմիտիվացնում խոսքս, և չեմ պնդում, որ իշխանափոխությունից հետո բոլոր ճանապարհների ասֆալտները փայլփլուն, և անթերի են լինելու: Սակայն իրենց դեպքում դա խորհրդանշական է, որովհետև իրենք էին ասֆալտը դարձրել դրոշակ, իրենց աջակիցներին էլ կերակրում էին այդ ասֆալտով, թե բա, տեսե՞ք, զատո ճանապարհները լավն են: Ընդամենը պետք է ձյուն գար, և աղ ցանեին, որպեսզի շատերը տեսնեն, թե հանուն ինչի՞ են հրաժարվել Արցախից: Տեսա՞ք, դեռ այնքան բաներ եք տեսնելու: Երվանդ Օտյանի ստեղծագործության մեջ, ընկեր Փանջունին ինչ կոտրում էր և քանդում, երբ հարցնում էին՝ ի՞նչ կընես կոր, ասում էր՝ կըշինեմ կոր: Մեր իրականության մեջ ընկեր Փանջունին նույնպես ասել է կշինեմ, սակայն նա նկատի է ունեցել ընդդիմադիր գործիչներին: Իշխանության գալուց ի վեր նա շինում է: Շինում է երկիրը, շինում է ժողովրդին, ցանկանում է շինել ամեն ինչ... Եվ կշինի, եթե գոնե այսքան ուշացումով չհեռացվի իշխանությունից: Վերջում ավելացնեմ, որ շինել ասելով, նա ամենևին նկատի չունի Նիկոլայ Գոգոլի ,,Շինելը,,: Ցիլոների համընկնումը պատահականություն է:




































