Այսօր Նարա Շլեպչյանի ծննդյան տարեդարձն է
Շնորհավորելով Նարա Շլեպչյանին, Արմեն Ամիրյանը գրում է. Եթե հեռուստատեսության գյուտն անգամ չլիներ, միևնույն է Նարա Շլեպչյանը կլիներ հայտնի և սիրված մարդ։ Հաճախ եմ մտածում զուգադիպություն՞ էր, թե Աստծո նախախնամություն, որ Հայաստանում հեռուստատեսությունը հենց նրա անկրկնելի ժպիտով պետք է բացվեր։ Առաջին հաղորդավարը հեռուստատեսությունում կարող էր լինել ցանկացած մեկը, բայց առաջինն ու անկրկնելին միյայն Նարա Շլեպչյանն է ։ Հեռուստատեսության կախարդական արկղը նա դարձրեց էլ՛ ավելի կախարդական ու մոգական։Նա կարողացավ սիրով ու ջերմությամբ ձևավորել մի քանի սերունդների երևակայական աշխարհը ու առաջնորդեց դեպի բարին, ազնիվը, գեղեցիկը , դեպի հայրենասիրություն ու ազգասիրություն։ Նման անհատականությունները ծնվում են հատուկ առաքելությամբ՝ հայրենիքին ու իր ժողովրդին անմնացորդ ծառայելու համար։ Հենց դրա համար է, որ Հայ ժողովուրդը նրա եթերային կերպարը փայփայում է սրտում ու մտքում, Նարա Շլեպչյանին համարելով ազգային արժեք ։ Շնորհավորում ենք ձեր տարեդարձը սիրելի Նարա Սուրենովնա:



































