Երևանում վայրէջք է կատարել Օմանից ՀՀ քաղաքացիներին տարհանող առաջին ինքնաթիռը

Fly One Armenia ավիաընկերության ինքնաթիռը Մասկատից Երևան է վերադարձել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել են Քաղավիացիայի կոմիտեից։

Ավելի վաղ Sputnik Արմենիան հայտնել էր, որ ավիաընկերության ինքնաթիռը Երևանից մեկնել է Մասկատ՝ ՀՀ քաղաքացիներին ԱՄԷ–ից տարհանելու համար։

Ընկերությունը նշել էր, որ 2026 թվականի մարտի 3-ին կիրականացվի Մասկատ-Երևան հատուկ չվերթը։ Տոմսերի գները սկսվում էին 1049 եվրոյից։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ