ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ զգուշացրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Իրանի նավթագազային օբյեկտներին չհարվածել:

Թրամփն այս հայտարարությունն արել է Սպիտակ տանը Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի հետ հանդիպման ժամանակ։

«Ես նրան ասել եմ, որ այլևս դա չանի, և նա դա չի անի», - ասել է Թրամփը։

Ըստ Թրամփի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը գործում են անկախ, բայց նաև համակարգում են իրենց ջանքերը. «Նա պարբերաբար ինչ-որ բան է անում, և եթե դա ինձ դուր չի գալիս, մենք դա չենք անում»,-նշել է Թրամփը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ