Այսօր` ժամը 07։10-ի սահմաններում, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ նկատել են, որ ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժը կրող (պահվում է առանց պահակախմբի), 1995թ. ծնված դատապարտյալը բացակայում է կացարանից, հայտնում են ՔԿԾ–ից։

Ընթանում են օպերատիվ-որոնողական միջոցառումներ։

Գագիկ Շամշյանի տեղեկություններով, որոնվող դատապարտյալը Վայոց ձորի մարզի բնակիչ, 30-ամյա Միքայել Մուրադյանն է, ով դատապարտվել է ՀՀ քր. օր.-ի 194-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այս տարվա փետրվարի 18-ից գտնվում էր Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ