Ալեն Սիմոնյանի հետ վիճած Միքայել Մարգարյանի նկատմամբ խուլիգանություն հոդվածով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալեն Սիմոնյանի հետ վեճած Միքայել Մարգարյանի նկատմամբ խուլիգանություն հոդվածով քրեական վարույթ է նախաձեռնվել. այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։
«ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ Մ.Մ.-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, ուղիղ եթերով՝ 2026 թվականի մարտի 26-ին Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի 1/1 հասցեի մոտ իրականացրել է խուլիգանական գործողություններ, մասնավորապես հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել»,- լրատվամիջոցներին հայտնել են ՔԿ-ից։
Հիշեցնենք, որ երեկ հերթական միջադեպն էր տեղի ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ։ Խորհրդարանի դիմաց անհետ կորած զինծառայողների հարազատների հետ ակցիա իրականացնող Միքայել Մարգարյանը և Ալեն Սիմոնյան միմյանց հայհոյել էին։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































