Ո՞ւմ են ձեռնտու ընտրությունների բոյկոտի անանուն կոչերը. Արման Աբովյան
Սոցիալական ցանցերում տեսա գովազդային մի էջ, որը կոչ էր անում բոյկոտել հունիսի 7-ի ընտրությունները։ Էջը կազմված էր գրագետ՝ SMM գովազդի բոլոր կանոններին համապատասխան։
Եկեք գնանք տրամաբանական ճանապարհով։ Ուրեմն՝ ո՞ւմ է դա ձեռնտու։
Ընդդիմությա՞նը։ Ոչ, որովհետև հենց ընդդիմությունն է առավելագույնս շահագրգռված ընտրություններին հնարավորինս բարձր մասնակցությամբ։
Նրանք նաև գիտեն, որ համեմատաբար արդար ընտրությունների դեպքում իրենց համար նույնիսկ 30%-ին մոտենալը գրեթե անհնար է։
Բայց նույնիսկ վարչական ռեսուրսի կիրառմամբ և հնարավոր մանիպուլյացիաների պայմաններում նրանք չեն կարող հասնել խորհրդարանում մեծամասնության։ Իսկ դա նրանց համար սկզբունքային նշանակության աղետ է։
Հենց դրանով էլ, ըստ էության, բացատրվում են իշխանության առաջին դեմքերի ամենօրյա նյարդային և երբեմն բացահայտ հիստերիկ դրսևորումները։
Քանի որ միայն ցածր մասնակցության դեպքում նրանց համար առաջանում է պարզ մեծամասնություն ստանալու տեսական հնարավորություն և մանիպուլյացիաների միջոցով երկրում իշխանությունը պահպանելու շանս։ Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները՝ ցածր մասնակցության պայմաններում, դրա վառ ապացույցն են։
Այսպիսով, որքան քիչ մարդ գնա ընտրությունների, այնքան բարձր կլինի գործող իշխանության տոկոսը։
Կրկին ընդգծում եմ՝ ես առայժմ որևէ մեկին և որևէ քաղաքական ուժի չեմ մեղադրում, սակայն հաշվի առնելով այս ամենը՝ կրկին հարց տանք․ ո՞ւմ են ձեռնտու ընտրությունների բոյկոտի անանուն կոչերը։
Եզրակացությունները թողնում եմ ձեզ։









































